Բալիկի սպասող Լուսինե Թովմասյանի հմայիչ լուսանկարը

12:49   24 մայիսի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը, որը սպասում է երկրորդ բալիկի ծնունդին, կիսվել է հմայիչ լուսանկարով։

Գեղեցկուհին իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում կրում է դիզայներ Վահան Խաչատրյանի գեղեցիկ զգեստը։ Լուսինե Թովմասյանը արտահայտիչ դիմահարդարում է ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Գեղեցիկ մայրիկ», «Խոսքերն ավելորդ են՝ տիկնիկ»,-մեկնաբանություններում գրել են հետեւորդները։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լուսինեն բաց գույնի տաբատ էր կրում եւ սպիտակ վերնաշապիկ։ Նրա ձեռքին ուլտրաձայնային հետազոտության լուսանկարն էր։ «Անհավատալի է. մի քանի օրից լրանում է 30 շաբաթը»,- մեկնաբանություններում գրել էր գեղեցկուհին։  

Լուսանկարները՝ Pargev Aydinyan Photography



© NEWS.am STYLE