Էլեգանտ զգեստ եւ բարձրակրունկներ. Մելանյա Թրամփը՝ Մերիլենդում

13:45   24 մայիսի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, այցելել է Մերիլենդ նահանգ, ուր հանդիպել է զինվորականներին։

Պաշտոնական այցի համար Մելանյան սեւ գույնի զգեստ է ընտրել, որը համադրել էր շագանակագույն բարձրակրունկների հետ։ Զոլավոր զգեստը Թրամփին էլեգանտ տեսք էր հաղորդել եւ ընդգծել կազմվածքը։ Կերպարն ամբողջացնում էին պարզ սանրվածքը եւ դիմահարդարումը. վիզաժիստներն ընդգծել էին աչքերը։

Աղբյուրը՝ Elle

Լուսանկարները՝ Reuters, Instagram



© NEWS.am STYLE