Բարբիի նման. Քենդալ Ջենները շքեղ վարդագույն զգեստով գրավել է Կաննը

13:15   24 մայիսի, 2019

23-ամյա Քենդալ Ջենները բաց է թողել քրոջ՝ Քայլիի կոսմետիկ ապրանքանիշի նոր հավաքածուի շնորհանդեսը՝ Կաննի կինոփառատոնին փայլելու համար։ «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի-շոուի աստղը amfAR Gala Cannes բարեգործական երեկույթի հյուրն է եղել։

Մոդելնբ արժանացել է իտալացի մոդելյեր Ջամբատիստ Վալիի եւ H&M ապրանքանիշի համատեղ հավաքածուն առաջինը ներկայացնելու պատվին։

Ջենները բոլորին գրավել է իր զգեստով. աստղը միջոցառմանը հայտնվել է վարդագույն, շքեղ զգեստով։ Նրա վառ հագուստն ամբողջացնում էին բարձրակրունկները եւ խոշոր ականջօղերը։ Քենդալի երկրագուները գնահատել են նրա կերպարը՝ նրան համեմատելով վարդի հետ։

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ  23-ամյա Քենդալ Ջենները եւ 22-ամյա Բեն Սիմոնսը բաժանվել են։ Հաղորդվում էր, որ մոդելը եւ բասկետբոլիստը որոշում են կայացրել հարաբերություններում դադար վերցնել, սակայն Քենդալը չի տրտնջում եւ ազատ ժամանակն անցկացնում է ընկերների շրջապատում, եւ ինչպես տեսնում ենք, զվարճանում է Կաննի ընթացքում։

Աղբյուրը՝ Elle

Լուսանկարները՝ Legion-media, Getty Images



© NEWS.am STYLE