Սարգիս Գրիգորյանը հրապարակել է դուստրերի լուսանկարները

14:43   24 մայիսի, 2019

Դերասան Սարգիս Գրիգորյանը կիսվել է ընտանեկան լուսանկարներով։

Դերասանն իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակել է դուստրերի՝ Յանայի եւ Էվայի լուսանկարները։ Գեղեցկուհիները պատկերված են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Կադրերից մեկն էլ նա հետեւյալ կերպ է մեկնաբանել. «Բարի լույս աշխարհի ամենասուրբ ու սիրուն երկրին... Հայաստանս»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանը պատկերված էր մայրաքաղաքի ֆոնին։ Մեկնաբանություններում Սարգիս Գրիգորյանը գրել էր. «Մի տեսակ դեպուտատի նկար ա ստացվել, բայց մեկ ա հրապարակեցի, որովհետեւ էստեղից Երեւանս աննկարագրելի գեղեցկություն ունի»։



© NEWS.am STYLE