Ինչպես են «լղոզվել» Օլգա Բուզովայի ձեռքերը. աստղին մեղադրել են ֆոտոշոփի օգտագործման համար

14:14   24 մայիսի, 2019

Սկանդալային «Դոմ 2» հեռուստանախագծի հաղորդավարուհի Օլգա Բուզովան այցելել է Ստամբուլ։ Արտիստն իր միկրոբլոգում խոստովանել է, որ վաղուց էր երազում լինել այդ քաղաքում եւ վերջապես իրեն հաջողվել է աշխատանքային այցով լինել այնտեղ։ Ընդմիջումների ընթացքում Օլգան փորձում է որքան հնարավոր է շատ տեսարժան վայրեր տեսնել։

Картинки по запросу ольга бузова стамбул

Արտիստը նախօրեին լուսանկար է հրապարակել, որում զոլավոր կոմբինեզոն է կրում եւ գլխարկ։ «Անփոխարինելիներ չկան, բայց կան անկրկնելիներ»,- լուսանկարը Պիկաոսյի խոսքերով մեկնաբանել է Բուզովան։

Երկրպագուները սկսել են գովել երգչուհուն եւ հաճոյախոսություններ անել։ Բայց նրան ատողները եւս անտարբեր չեն մնացել։ Նրանց մի մասը մեկնաբանություններում նշել է, ոչ Բուզովայի ձեռքերը «լղոզվել են», ինչը խոսում է այն մասին, որ նա խմբագրել է լուսանկարը։ Որոշ հետեւորդներ նշել են, որ կադրում Օլգան իրեն նման չէ ֆոտոշոփի եւ շատ դիմահարդարման պատճառով։



© NEWS.am STYLE