«Իմ գունավոր կյանքը». Հասմիկ Խոջյանի հմայիչ կերպարը

16:38   24 մայիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Դերասանուհին իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում վառ գույնի վերնաշապիկ է կրում, որը համադրել է հետաքրքիր նախշերով շրջազգեստի հետ։ Կերպարն ամբողջացրել են վերնաշապիկի երագի բարձրակրունկ կոշիկները եւ արտահայտիչ դիմահարդարումը։ «Իմ գունավոր կյանքը»,- մեկնաբանություններում անգլերենով գրել է դերասանուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Սաղմոսավանում։ Դերասանուհին երկար զգեստ էր կրում, որը համադրել էր արեւային ակնոցի հետ։ Մեկնաբանություններում Հասմիկ Խոջյանը գրել էր. «Աշխարհի ամենալավ բառերից մեկը «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»-ն է։ Նշեք Ձեր լավագույն ընկերներին ու հարազատներին եւ նրանց ասեք շնորհակալություն, որ Ձեր կողքին են ու գունավորում են Ձեր կյանքը»։



© NEWS.am STYLE