Քայլի Մինոուգը գիրք է գրում. «Kylie/Fashion»

21:47   30 հոկտեմբերի, 2012

Հայտնի փոփ-երգչուհի Քայլի Մինոուգն իր բեմական հագուստների պատկերներով  պատկերազարդ գիրք կհրատարակի՝ «Kylie/Fashion»: Ինչպես հաղորդում է The Daily Telegraph-ը, այդ իրադարձությունը նվիրված է նրա կարիերայի 25-ամյակին: Երգչուհին գրքի վրա աշխատել է իր ստեղծագործական տնօրեն Ուիլյամ Բեյքերի հետ միասին, իսկ նախաբանը գրել է հայտնի ֆրանսիացի դիզայներ Jean Paul Gaultier-ն:

Գրքում Մինոուգի հագուստների մասին հիշողություններ են ներկայացնում այնպիսի դիզայներներ, ինչպիսիք են Giles Deakon-ը, Christian Louboutin-ը, Stella Nina McCartney-ն եւ այլք:

Գիրքը զարդարված կլինի երգչուհու լուսանկարներով՝ տարբեր կերպարներով: Այն վաճառքի կհանվի նոյեմբերի 19-ին:



© NEWS.am STYLE