Կաննի կինոփառատոնի ամենաանկեղծ զգեստները

22:03   24 մայիսի, 2019

Կարմիր գորգին մշտապես հնարավոր է սեքսուալ զգեստների հանդիպել։ Cosmo-ն առանձնացրել է Կաննի կինոփառատոնի ընթացքում ամենագայթակղիչ զգեստները։

Ալեսանդրա Ամբրոսիո

Ալեսանդրա Ամբրոսիոն հանրությանը զարմացրել է երկար, կարմիր զգեստով, որն առանձնանում էր բացվածքներով։ Քամու (երբեմն նաեւ մոդելի գործողությունների արդյունքում) զգեստի փեշերը վեր էին բարձրանում՝ ցուցադրելով ոտքերը։

Թեյլոր Հիլ

Մյուսների ֆոնին Թեյլոր Հիլի այս զգեստը բավական համեստ է թվում։ Սակայն թափանցիկ զգեստի եւ սպիտակ ներքնազգեստի համադրությունն ինտիմի տպավորություն էր գործում։ Կերպարն առավել գայթակղիչ էր, քան չափազանց անկեղծ դեկոլտեները։

Սու Ջու Փարկ

Թվում է, թե ցանկացած անզգույշ շարժում կամ քամին կարող է մերկացնել նրան։

Եվա Հերցիգովա

Եվա Հերցիգովան ցույց է տվել՝ ինչպես կարելի է պրովոկացիոն կերպար ստանալ: Նա թափանցիկ տոպ էր ընտրել, որը կրում էր առանց ներքնազգեստի։

Լուսանկարները՝ Getty Images, Cosmo



© NEWS.am STYLE