«Գահերի խաղ»-ի աստղը սերիալի ավարտից հետո վերածվել է շիկահերի

16:13   24 մայիսի, 2019

Դերասանուհի Սոֆի Թերները, որը հայտնի է «Գահերի խաղը»-ում Սանսա Սթարկի կերպարով, սերիալի ավարտից հետո կտրուկ փոխել է ոճը։ Աստղի նոր սանրվածքը ցուցադրող լուսանկարը հրապարակվել է ոճաբան Քրիստիան Վուդի Instagram-յան էջում։

Լուսանկարում երեւում է, որ դերասանուհին, որը սերիալի ամբողջ ընթացքում կարմրահեր է եղել, այժմ արդեն շիկահեր է։ Բացի այդ՝ նա մազափունջ ունի։

Daily Mail-ը հայտնում է, որ դերասանուհին նոր սանրվածքով առաջին անգամ հանրությանն է ներկայացել Գրեմ Նորթոնի հայտնի շոուի նկարահանումների ընթացքում։ Ընդ որում, չի նշվում՝ արդյոք աստղն իսկապես ներկել է մազերը եւ մազափունջ կտրել, թե սկսել է կեղծամ կրել։

Ապրիլի կեսերին «Գահերի խաղ»-ի աստղ Սոֆի Թերները եւ երաժիշտ Ջո Ջանոսը Լաս Վեգասում ամուսնացել են։ «Billboard Music Awards- 2019» մրցանակաբաշխության ավարտից անմիջապես հետո Սոֆին եւ Ջոն մեկնել էին մատուռ եւ ամուսնացել։ Նրանց ամուսնացրել է ֆեյք Էլվիս Փրեսլին, իսկ միջոցառումը տեղի է ունեցել ընկերների եւ հարազատների շրջանում։



© NEWS.am STYLE