Մարգո Ռոբին Կաննում կրկնօրինակել է հերոսուհու կերպարը, որին մարմնավորում է Տարանտինոյի ֆիլմում

17:11   24 մայիսի, 2019

28-ամյա Մարգո Ռոբին, որը Քվենտին Տարանտինոյի նոր ֆիլմում մարմնավորել է դերասանուհին Շերոն Թեյթի կերպարը, ապացուցել է, որ հարգում է իր հերոսուհուն։ Նա կրկնօրինակել է սանրվածքը, որը հաճախ էր կրում 60-ականների աստղը։ Ռոբին ներկայացել է Chanel-ի պարզ սպիտակ զգեստով։ Մազերի մի մասը հյուսված էր, մյուս մասը՝ պարզապես արձակված։

Ֆիլմը պատմում է 1969թ.-ի իրադարձությունների մասին։ Լեոնարդո դի Կապրիոն եւ Բրեդ Փիթը, որոնք եւս խաղում են ֆիլմում, այդ շրջանի ոճի հագուստ էին կրում։ Մարգոն եւս կերպարը ստեղծելիս ոգեշնչվել է 60-ականներով, սակայն երկրպագուների առանձնակի ուշադրությունը գրավել է սանրվածքը։ 1968թ.-ին՝ մահվանից մեկ տարի առաջ, Շերոն Թեյթը Կաննի կարմիր գորգին փայլում էր հենց այդսպիսի սանրվածքով։

Նկարահանումներից առաջ Ռոբին երկար ժամանակ է ծախսել իր հերոսուհու կերպարի մեջ մտնելու համար։ Նա արխիվային նյութեր է ուսումնասիրել եւ շփվել Ռոման Պոլանսկու նախկին կնոջ հարազատների հետ։

Թեյթի քույրը՝ Դեբրան, կարծում է, որ Մարգոն իր գործին նվիրված դերասանուհի է։ «Իհարկե, նա շատ հարցեր ուներ Շերոնի մասին, եւ ես վստահ եմ, որ նա պատրաստվում է նրան ճիշտ կողմից ցույց տալ»,- Թեյլի խոսքերը փոխանցում է Cosmopolitan-ը։

Կաննում ֆիլմը ներկայացրել են Բրեդ Փիթը, Լեոնարդո դի Կապրիոն եւ Մարգո Ռոբին։ Հոլիվուդի գլխավոր համակրելի դերասանները կարմիր գորգին հայտնվել են դասական սմոքինգներով, իսկ Մարգո Ռոբին ընտրել էր Chanel Couture-ի նուրբ զգեստը։



© NEWS.am STYLE