Ռիտա Օրայի օգնականը 4 մլն դոլար արժողությամբ զարդերը մոռացել է ինքնաթիռում

23:14   24 մայիսի, 2019

Երգչուհի Ռիտա Օրան Կաննում մասնակցել է Magnum միջոցառմանը։ Արտիստի կերպարը հմայում էր՝ խորը բացվածքով սպիտակ զգեստ, փետուրներով զարդարված կոշիկներ եւ ադամանդե վզնոց։ Միայն թե պարզվել է, որ Ռիտան պատրաստվում էր բոլորովին այլ զարդ կրել։

Картинки по запросу rita ora

Պարզվել է, որ աղջիկը, որին աշխատանքի են ընդունել զարդերը հսկելու համար (ընդհանուր արժեքը կազմում է 4 մլն դոլար) թանկարժեք իրերով բեռը մոռացել է Ռիտայի մասնավոր ինքնաթիռում։ Օրայի օգնականն այդ մասին հիշել է, միայն երբ ինքնաթիռը մեկնել է հակառակ ուղղությամբ։

Ամենայն հավանականությամբ զարդերը գտնվել են, սակայն նստվածքը մնացել է։ Վստահ ենք. Ռիտան աշխատանքից ազատել է անուշադիր օգնականին։

Լուսանկարները՝ David Parry/PA, Getty, Metro



© NEWS.am STYLE