«Շուկայի աշխատակիցների հավաք». երկրպագուներին զվարճացրել է Գարիկ Մարտիրոսյանի ռետրո լուսանկարը ՈւՀԱ տարիներից

19:11   24 մայիսի, 2019

Ուրախների եւ հնարամիտների ակումբի «Նոր հայեր» խմբի նախկին ավագ Գարիկ Մարտիրոսյանը կիսվել է այդ տարիներին արված լուսանկարով։ Լուսանկարում պատկերված են երկու հայտնի խմբերի՝ «Նոր հայեր»-ի եւ «Մախաչկալայի թափառաշրջիկներ»-ի անդամները։ Հումորիստն, ի դեպ, մոտավոր է հիշել տարին, երբ լուսանկարն արվել է։

«Երեւում է, հավանաբար, մոտավորապես 1997թ. է։ «Նոր հայերը» եւ «Մախաչկալայի թափառաշրջիկները» Սոչիում։ Գտա՞ք ինձ։ Ես այս կոմպանիայում շատերին եմ նման»,- գրել է Մարտիրոսյանը։

Լուսանկարը ծիծաղեցրել է երկրպագուներին. դժվար էր ճանաչել որոշ հումորիստների, որոնք պատկերված են դրանում։ Հատկապես իրեն նման չէ Հալիլ Մուսաեւը. կատակերգու դերասանը 90-ականների վերջին շատ նիհար էր։

Ի դեպ, հետեւորդներին ամից շատ ծիծաղեցրել է օգտատիրոջ մեկնաբանությունը, որը լուսանկարն անվանել է «շուկայի աշխատակիցների հավաք»։



© NEWS.am STYLE