Շնորհավոր Վերջին զանգ. հայ շրջանվարտների տրամադությունն ու նախընտրած համազգեստները (ֆոտո/վիդեո)  

21:33   24 մայիսի, 2019

Այսօր հանրապետության դպրոցներում ոմանց համար զանգը հնչեց վերջին անգամ` հուշելով, որ նոր կյանք սկսելու ու նոր նպատակների ձգտելու ժամանակն է:

Սովորույթի համաձայն շրջանավարտնեը հատուկ հանդիսությամբ հրաժեշտ տվեցին ուսուցիչներին ու դպրոցին` շնորհակալություն հայտնելով իրենց գիտելիքների ու ձեռքբերումների համար:

Իսկ, ահա, երեկոյան նրանցից շատերը զբոսնում էին երեկոյան Երեւանով` վայելելով` որպես համդասարանցիներ միասին անցկացրած վերջին օրը:

Ճիշտ է` այս տարի հատուկ համերգային միջոցառում չնկատվեց Երեւանի կենտրոնում, բայց շրջանավարտերի տրամադրությունը բարձր էր, ինչպես միշտ:

NEWS.am STYLE-ը եղել է կենտրնում ու ֆիքսել, թե ինչ համազգեստներ էին ընտրել շրջանավարտներն այս տարի:

Վեգա Անդրիասյան

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE