Քիմ Քարդաշյանը երեխաների դայակների համար տարեկան 1,5 միլիոն դոլար է ծախսում

11:17   25 մայիսի, 2019

38-ամյա հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու 41-ամյա ռեփեր Քանյե Ուեսթն իրենց չորս երեխաների համար գումար չեն խնայում։ Ամուսինները հաճախ շատ զբաղված են, այդ իսկ պատճառով նրանց ծախսերի մեծ մասը կազմում է երեխաների դաստիարակների վարձատրությունը։

Քարդաշյան-Ուեսթ ընտանիքի ընկերները հաստատում են, որ նորածին որդու՝ Պսալմայի համար արդեն վարձել են երեք դայակ։ Եւս մի քանի բեյբիսիթեր խնամում եմ հնգամյա Նորթին, 3-ամյա Սեյնթին եւ մեկամյա Չիկագոյին։

Հայտնի է, որ Քարդաշյանների մոտ աշխատում է այնպիսի թիմ, որի անդամները պատրաստ են օրվա ցանկացած ժամի արձագանքել հեռախոսազանգի։ Սրա համար զույգն ամեն ամիս վճարում է 50 հազար դոլարից 100հազար դոլար․․․

Երեխաներին համար նախատեսված աշխատակիցների վճարը տարեկան կազմում է 1,5 միլիոն դոլար․ չհաշված այլ ծառայություները՝ օգնականներ, անձնական մարզիչներ եւ խոհարարներ։

Չի կարելի ասել, որ Քարդաշյան-Ուեսթ ընտանիքը սննկանում է երեխաների ծախսերի պատճառով։ Այս ընտանիքը շատ լավ կարողանում է գումարը հաշվել։ Երբ Քիմը մտածել է փոքրիկ որդու անունը նա դիմել է միանգանից մի քանի ապրանքանիշի գրանցման համար իր նորածին որդու՝ Փսալմ Ուեսթի համար։ Ըստ ԱՄՆ պատենտների եւ ապրանքանիշերի գրանցման գերատեսչության տվյալների՝ հայտը ներկայացվել է նորաձեւության, գեղեցկության ոլորտում ծառայությունների, տան համար ապրանքների եւ սննդամթերքի եւ իհարկե մանկական ապրանքների համար։

Զարմանալի չէ, որ Քարդաշյանն այդպիսի որոշում է կայացրել։ Զույգի մյուս երեք երեխաները՝ Նորթ Ուեսթը, Սեյնթ Ուեսթը եւ Չիկագո Ուեսթը, եւս ունեն իրենց ապրանքանիշերը։ Դրանք ներկայացվել են փետրվարի 12-ին։ Աստղային ծնողներն այդ կերպ ցանկանում են երեխաներին պաշտպանել նրանց անվան՝ ապագայում այլ անձանց կամ կազմակերպությունների կողմից օգտագործումից։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE