Ինչու՞ է Ալսուի դուստրը հրաժարվել մասնակցել «Մանկական ձայնի» հատուկ թողարկմանը

10:12   25 մայիսի, 2019

Ռուսասատանի Առաջին ալիքը ուղիղ եթերով ցուցադրել է «Մանկական ձայն»-ը նախագծի հատուկ թողարկումը։ 11-ամյա Միկելլա Աբրամովայի հաղթանակը չեղարկելուց հետո սա հնարավորություն էր, որ կազմակերպիչները դուրս գան տհաճ իրավիճակից։  

Ծրագրի գլխավոր ինտրիգը Ալսուի դստեր մասնակցության հարցն էր։ Հաղորդման սկզբում կադրում հայտնվում են Պելագեայի խմբի եզրափակիչ անցած երեք մասնակիցները, նրանք կատարեցին ժողովրդական երգ։ Այնուհետեւ իրենց համարը ցուցադրեցին Վալերի Մելաձեի խմբի մասնակիցները։

Իսկ ահա Լոբոդայի թիմը ոչ ամբողջական կազմով էր։ Բեմ բարձրացան Նինո Չեսները եւ Ռոբերտ Բագրատյանը։ «Միկելա Աբրամովան որոշել էր չմասնակցել այդ երեկոյին։ Սա նրա որոշումն է եւ մենք հարգում ենք», - մեկնաբանել է հաղորդավար Դմիտրի Նագիեւը։  Նա վստահեցրել է, որ Ալսուի դուստրը մնում է «Ձայնի» մեծ ընտանիքի անդամ։

Երիտասարդ վոկալիստների մրցույթի շատ երկրպագուներ արտահայտել են իրենց կարծիքը՝ ասելով, որ աղմուկ հանած մեծ սկանդալից հետո լավ կլինի Միկելանտաղավարում չերեւա։ Նրա մայրը հատուկ հաղորդումնից առաջ ասել էր, որ նա «ճնշում չի գործադրել» աղջկա վրա։ «Մրցույթին մասնակցելու որոշումը Միկելան ինքնուրույն է ընդունել, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ այժմ էլ նա ինքը պետք է որոշի», - ասել է Ալսուն։

«Մանկական ձայնը» նախագծի վեցերորդ եթերաշրջանի եզրափակիչը տեղի է ունեցել ապրիլի 26-ին։ Այդ ժամանակ հաղթող ճանաչվեց Ալսուի դուստրը, որը ստացել էր հեռուստադիտողների քվեարկության 56,5%-ը։ Սակայն սրան հաջորդեց շոուի երկրպագուների զայրույթը։



© NEWS.am STYLE