Սյուզի Մելիքյանը ներկայացել է կրքոտ կերպարում

11:47   25 մայիսի, 2019

Երգչուհի, արդեն նաեւ դիզայներ Սյուզի Մելիքյանը հաճախ է գեղեցիկ ու գայթակղիչ հրապարակումներով կիսվում միկրոբլոգի իր էջում: Նա ցույց է տալիս իր գեղեցիկ լուքերը, հանդերձանքները, հանգստի մասին պատմող կադրեր:

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է գրավիչ կերպարում։ Կադրում երգչուհին կրում է սեւ, խորը դեկոլտեով, կաշվե տոպ, նույն երնգի ջինսե տաբատ եւ բարձրակրունկներ։ Երգրուհին հրապարակմանը կից մեկնաբանություն չի թողել, սակայն նրա հետեւորդ-երկրպագուները դրական ու ջերմ մեկնաբանություններով ողողել են լուսանկարին կից  մեկնաբանությունների հատվածը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին իր Instagram-ի story բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, կրկին կարճ հոլովակ էր հրապարակել, որում ցուցադրել էր իր կրակոտ պարը։ Պարը դրական մեկնաբանություննեի  էր արժանացել նրա էջի հետեւորդների ու երկրպագուների կողմից։ Տեսանյութին կից մեկնաբանություն Սյուզին չէր թողել։



© NEWS.am STYLE