Աստղեր, որոնք նույնիսկ շոգին կոսմետիկայի հաստ շերտ են ընտրում

23:35   27 մայիսի, 2019

Ամռանը սկսվում է հանգստի սեզոնը, եւ շատ աստղեր նախապատվություն են տալիս բնական դիմահարդարմանը կամ առհասարակ շպար չեն կրում։ Սակայն որոշ հայտնիներ նույնիսկ ամենաշոգ եղանակին ձգտում են նույնպիսի տեսք ունենալ, ինչպես կարմիր գորգին՝ դիմահարդարման հաստ շերտ ընտրելով։

Քիմ Քարդաշյան

38-ամյա հայուհին երբեք չի դավաճանում իր ոճին. աստղը հանգստի ընթացքում եւս նախընտրում է կոնտուրինգ եւ աչքերի շեշտադրում։ Ամառային կերպարների համար նա շրթներկերի եւ ստվերաներկերի առավել նուրբ երանգներ է ընտրում, որոնք դիմահարդարումն ավելի բնական են դարձնում։

Դեմի Լովատո

Վերջին շրջանում Դեմի Լովատոն գրեթե չէր դիմահարդարվում, սակայն երգչուհին կրկին վերադարձել է հին կերպարներին։ Նա սկսել է օգտագործել տոնային կրեմի հաստ շերտեր, կարմրաներկ, smoky eyes եւ նյուդ երանգի շրթներկեր։

Քարդի Բի

Որքան վառ, այնքան լավ. հենց այս սկզբունքով է առաջնորդվում Քարդի Բին յուրաքանչյուր եղանակի։ Մանուշակագույն եւ կապույտ ստվերաներկեր, մոխրագույն շրթներ եւ բրոնզագույնի մի քանի շերտ. այս ամենը կարելի է համարել երգչուհու բազային դիմահարդարումը։

Նիքի Մինաժ

Երգչուհին յուրաքանչյուր անգամ հանրությանը ներկայանում է վառ ու հիշվող կերպարներով։ Նա կարծում է, որ ամառն առիթ չէ  աղմկալից հաջողություն ունենալու հնարավորությունից հրաժարվելու համար։ Նիքի Մինաժը միշտ վառ շրնթերկ եւ ստվերաներկ է ընտրում։

Անաստասիա Վոլոչկովա

Նույնիսկ ծովափին Վոլոչկովան չի կարողանում հանգստանալ առանց այտոսկրերի կոնտուրինգի։ Հանգստի ընթացքում նա կարմրաներկ եւ հայլայթեր է օգտագործում, որոնք առավել ընդգծում են արեւայրուքը։ Բացի այդ՝ բալետի արտիստը վառ ընդգծում է հոնքերը։

Օքսանա Սամոյլովա

Հանգստի ընթացքում Սամոյլովան չի մոռանում ընդգծել աչքերն ու հոնքերը։ Նա ձգտում է նաեւ տոնային կրեմ, կոնտուրինգ եւ հայլաթյեր օգտագործել։

 

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Getty Imaghes, Instagram



© NEWS.am STYLE