Լիլի Մորտոն գերազանցությամբ է ավարտել դպրոցը․ սկանդալային շիկահերը ցուցադրել է դպրոցական ատեստատի գնահատականները

13:16   25 մայիսի, 2019

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:

Դիզայներ, արդեն նաեւ դերասանուհի Լիլի Մորտոն իր Instagram-ի Stories բաժնում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ցուցադրել է դպրոցական ատեստատի գնահատականները։

Կադրից պարզ է դառնում, որ նա գերազանցությամբ է ավարտել դպրոցը։

Ավելի վաղ Լիլին հայտարարել էր, որ այլեւս հանդես չի գալու «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Women’s Club» նախագծում։ Այս մասին Մորտոն գրառում  էր կատարել  իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։

Մորտոն մասնավորապես գրել էր. «Հարգելիներիս, այլեւս իմ եւ Women’s Club-ի համագործակցությունը դադարեցվում է իմ իսկ ցանկությամբ։ Շնորհակալ եմ բոլորին»։



© NEWS.am STYLE