Վարդագույն, ատլասե զգեստ, սպորտային կոշիկներ․ Մերի Հակոբյանի ոճային տեսքը

14:41   25 մայիսի, 2019

Դերասանուհի Մերի Հակոբյանն Instagram-ի իր էջում վերջին ժամանակներս բավականին ակտիվ է: Նա ամեն օր իր երկրպագու-օգտատերերին զարմացնում է նոր ու հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ տեսանյութերով: Երիտասարդ դերասանուհին միկրոբլոգի իր էջում ցուցադրում է հմայիչ լուքեր, street style-եր, շքեղ ֆոտոշարքերից լուսանկարներ։

Այս անգամ դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է հմայիչ ու ոճային կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կրում է վարդագույն, ատլասե զգեստ, սպորտային կոշիկներ։ Իսկ կերպարը համալրում է սեւ գոտին։ Գրավիչ կադրին կից Մերին գրել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Միշտ պետք է լավի մասին մտածել եւ լավ մտածել․․․»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ներկայացրել էր իր առօրյա կերպարը։ Մերին կանաչ, թավշյա տաբատ էր կրում, սեւ սվիտեր, սեւ կաշվե պիջակ, իսկ կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկները։



© NEWS.am STYLE