«Ձեզ չի կարելի»․ Վլադիմիր Պուտինը Մարգարիտա Սիմոնյանին թույլ չի տվել շամպայն խմել

15:02   25 մայիսի, 2019

ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը պետական պարգեւների հանձնման արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել Կրեմլյան Եկատերինինյան դահլիճում, Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին արգելել է շամպայն խմել։ Այս մասին պատմել է «Коммерсант»-ի թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը։

Պուտինը Սիմոնյանին հանձնել է Ալեքսանդր Նեւսկու անվան շքանշան, իսկ միջոցառումից հետո, երբ հյուրերին շամպայն էին հյուրասիում թույլ չի տվել խմել, ուշադրություն դարձնելով նրա հղիությանը։

«Ձեզ չի կարելի։ Ամեն անգամ, երբ մենք հանդիպում ենք, դուք հղի եք», - նշել է նախագահը։

Ինչպես հյուրերին պատմել է Պուտինը, Սիմոնյանը նրան ասել է, որ կրկին «ոչ հատուկ» է հղիացել։

Այնուհետեւ Պուտինը նշել է, որ «անհայտ է, թե ինչն է ավելի կարեւոր»․ երեխաները, թե շքանշանը։ Սիմոնյանն էլ ի պատասպան ասել է, որ ամենակարեւորը երեխաներին այնպես դաստիարակելն է, որպեսզի նրանք էլ հենց այդ դահլիճում շքանշան ստանան։ Ինքը՝ Սիմոնյանը Կոլեսնիկովի գրառումը հրապարակել է իր Telegram-ում, նշել է, որ Պուտինն իրեն «դու»-ով է դիմել։

Սիմոնյանն արդեն ռեժիսոր Տիգրան Քեոսայանից ունի դուստր եւ որդի, այսժմ զույգը սպասում է երրորդ երեխային։

Աղբյուրը՝ Telegram



© NEWS.am STYLE