Տաթեւ Սարգսյանը՝ համարձակ բացվածքով դեղին հանդերձանքով

15:34   25 մայիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում: Նա ոչ միայն օգտատերերին է ներկայացնում գեղեցիկ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, այլեւ կիսվում է իր մտքերով, ներկայացնում է իր անձին վերաբերող հետաքրքիր փաստեր: Մի խոսքով, նա «փակ» չէ իր երկրպագուների համար:

«Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում հանդես եկող դերասանուհին, ով մարմնավորում է Եվայի կերպարը, միկրոբլոգի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացրել է հմայիչ կերպարում։ Դերասանուհին վառ դիմահարդարմամբ է․ կրում է խորը դեկոլտեով դեղին տոպ եւ համարձակ բացվածքով երկարափեշ կիսաշրջազգեստ։ Տաթեւի հագուստի հեղինակը դիզայներ Մանուկ Ալեքսանյանն է։

Կադրին կից երիտասարդ դերասանուհին կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․  «Գեղեցկությունը զոհեր չի պահանջում, այն ժամանակ եւ ցանկություն է պահանջում։ Քո հանդեպ պահանջկոտ եղիր եւ կյանքումդ թող միայն այն, ինչը կարող է ոգեշնչել եւ էներգիա հաղորդել։ Քեղնով զբաղվելուց ավելի լավ ինչ կարող է լինել»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին վագրային պրինտով զգեստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Տաթեւ Սարգսյանը վառ դիմահարդարում էր ընտրել եւ նուրբ վզնոց։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին թողել՝ նշելով, որ նա շատ գեղեցիկ է։ Դերասանուհին եւս մեկ լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր Տաթեւիկ Ադումյանի հետ։ «Նոր սկիզբ»,- այս հեշթեգն էր օգտագործել Տաթեւ Սարգսյանը։



© NEWS.am STYLE