Արտահայտիչ աչքեր, թույլ ընդգծված շուրթեր․ Անատի Սաքանյանը՝ վառ դիմահարդարմամբ

18:38   25 մայիսի, 2019

Հանրությանը սերիալներից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանը վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Իր Instagram-ի էջի հետեւորդներին ու երկրպագուներին Անատին միշտ ներկայանում է գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով՝ ջերմացնելով նրանց առօրյան:

Անատի Սաքանյանը միկրոբլոգի էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Նա ներկայացել է վառ շպարով․ արտահայտիչ աչքեր, թույլ արտահայտված շրթունքներ։ Կրում է մոխրագույն վերնաշապիկ։ Քնքուշ կադրին կից Անատին մեկնաբանություն չի թողել, սակայն նրա հետեւորդ-երկրպագուները դրական մեկնաբանություններով ողողել են հրապարակումը։

Նշենք, որ ավելի վաղ Անատի Սաքանյանը ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Նա կրում էր սեւ, ուլտրակարճ կիսատաբատ, նույն երանգի տոպ, իսկ գրավիչ կերպարը համալրում էին բարձրակրունկները։



© NEWS.am STYLE