«Եկել եմ «Էքստրասենսների պայքար» հաղորդման քասթինգին մասնակցեմ»․ Ժաննա Լեւինա

19:49   25 մայիսի, 2019

Comedy Club-ի հիմնադիր եւ անդամ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան Instagram-ում շատ ակտիվ է, իսկ նրա հումորը հիանալի է։ Ժաննան չի վախենում ծիծաղելի տեսք ունենալուց, ցուցադրում է զվարճալի կադրեր, գրեթե ամեն օր հումորային գրառումներ է կատարում։ 

Գարիկ Մարտիրոսյանի կինն միկրոբլոգի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է սեւ, երկարափեշ զգետսով։ Ժաննայի կերպարը համալրում է սեւ, լայնեզր գլխարկը։ Կադրերին կից հումորիստի կինը զվարճալի մեկնաբանություն է կատարել։

Նա գրել է․  «Եկել եմ մասնակցեմ «Էքստրասենսների պայքար»-ի քասթինգին։ Ի՞նչ եք կարծում, կանցնեմ»։

Ավելի վաղ Ժաննա Լեւինան մեկնաբանել էր Մաքսիմ Գալկինի «երեւակայությունը»՝ բարձր մակարդակով արտասովոր հանդիպման մասին. Վլադիմիր Զելենսկին՝ որպես Ուկրաինայի, Գարիկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի, իսկ Գալկինը՝ Ռուսաստանի նախագահ։

«Մաքսիմ, ես համաձայն եմ առաջին տիկին դառնալ։ Դա իմ միակ հնարավորությունն է հանդիպելու Ալլա Բորիսովնայի հետ»,-  կատակել էր Լեւինա-Մարտիրոսյանը։



© NEWS.am STYLE