Վաչեի ընտանեկան ջերմ լուսանկարը

22:44   25 մայիսի, 2019

Դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը հաճախ իր միկրոբլոգում կիսվում է ինչպես զվարճալի լուսանկարներով ու տեսանյութերով, այնպես էլ ջերմ ընտանեկան կադրերով:

Այս անգամ Վաչեն լուսանկար է տեղադրել, որում պատկերված է կնոջ եւ դստեր հետ։ Ընտանիքի անդամները ժպտում են, փոքրիկ Միան հոր գրկում է։ Հումորիստ-դերասանը ջերմ կադրին կից կատարել է հետեւյալ գրառումը․ «Սեւան տեղ»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Վաչեն ցուցադրել է ընտանեկան գարնանային զբոսանքը։ Վաչեն կնոջ եւ դստեր՝ փոքրիկ Միայի հետ էր։ Ընտանեկան լուսանկարն արված էր կենդանաբանական այգում, իսկ դրան կից հումորիստը կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «Գարնանաmood, կիրակնատրամ»։



© NEWS.am STYLE