Կաննի կինոփառատոնում ընտրվել է տարվա լավագույն ֆիլմը

23:16   25 մայիսի, 2019

Կաննի կինոփառատոնում հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Խոյի «Մակաբույծներ» ֆիլմը ժյուրիի որոշմամբ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղը»։

Ռեժիսորին մրցանակը հանձնել է ֆրանսիացի ամենահյտնի դերասանուհիներից մեկը՝ Կատրին Դենյովը։ Միջոցառումը հեռարձակվում էր կինոփառատոնի YouTube-ի պաշտոնական ալիքում։

Ֆիլմի սյուժեն պատմում է անբան, անգործների ընտանիքի մասին։ Ընտանիքի գլուխը Գի-տխեկան է, որը որոշում է ապահովված Պակ ընտանիքի շնորհիվ հարթել ֆինանսական դրությունը։ Սակայն նրանք ընտրում են ոչ այնքան լավ միջոց․․․

Լավ ռեժիսուրայի համար մրցանակ են ստացել բելգիացի ռեժիսորներ Լյուկ եւ Ժան-Պիեր Դարդենները։ Փառատոնին նրանք  ներկայացրել են «Երիտասարդ Ահմեդ» իրենց աշխատանքը, որը պատմում է իսլամի արմատական ներգործության մասին։

Ժյուրին որպես լավագույն սցենարիստ նշել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Սելին Սկյամմային։ Նա փառատոնին մասնակցել է «Կրակի միջի աղջկա դիմանկարը» ֆիլմով։



© NEWS.am STYLE