Ջենիֆեր Լոպեսի սիրելին՝ սկանդալի կիզակետում

10:12   26 մայիսի, 2019

Եթե սիրում ես ապրել բարձրահարկ շենքերի շրջապատում, ապա սիրի նաեւ փակել վարագույրները։ Հենց այսպիսի գրություն, որպես հիշեցում, պետք է երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն ու նրա սիրելի՝ Ալեքս Ռոդրիգեսը փակցնեն իրենց նյույորքյան բնակարանի մարմարե լոգարանի պատին։

Օրերս բնակարանի ամենաինտիմ սենյակում չար կատակ են խաղացել տան տիրոջ գլխին։ Ընկղմված լինելով հեռախսի մեջ բեյսբոլիստը չի նկատել, թե ինչպես են դիմացի շենքից նրան լուսանկարում։

Ալեքսի լուսանկարները մեկ շաբաթվա ընթացքում այդ գրասենյակի աշխատակիցները միմյանց են ուղարկել էլեկտրոնային հասցեի միջոցով, իսկ շուտով դրանք հասանելի են դարձել ԱՄՆ հեղինակավոր լրատվամիջոցներից մեկի ձեռքում։ Լրագրողներն այդ լուսանկարներն իրենց լրատվամիջոցում հրաժարվել են հրապարակել։ Վերջ ի վերջո, 2019թ․-ին բարոյական եւ հասկացող է նաեւ դեղին մամուլը։

Ռոդրիգեսի ներկայացուցիչները հրաժարվել են այս թեմայով պատասխանել որեւէ հարցի, սակայն Page Six-ը պարզել է, որ աստղի թիմը ակտիվ զբաղվում է այդ դեպքի հետաքննությամբ եւ լուսանկարների հեղինակին գտնելով։

Աղբյուրը՝ HelloMagazine



© NEWS.am STYLE