63-ամյա միլիոնատերը 25-ամյա պարուհուն Կաննի փառատոնի կարմիր գորգուղու վրա ամուսնության առաջարկություն է արել

11:14   26 մայիսի, 2019

63-ամյա միլիոնատեր Միլոս Կանտը շատ գեղեցիկ եւ էֆեկտիվ միջոց է ընտրել, որպեսի իր 25-ամյա սիրելի՝ Մարգարիտա Արանյային ամուսնության առաջարկություն անի։

Զույգի տարիքայի տարբերությունը համարյա 40 տարի է։ Նրանք միասին հայտնվել են Կաննի կինոփոռատոնի կարմիր գորգուղու վրա։ Միլիոնատերը ծնկի է եկել աղջկա առջեւ եւ տեսախցիկների առջեւ նրան մատանի է նվիրել։ Մարգարիտան համաձայնել է Միլոսի կինը դառնալու առաջարկությանը։

Այս հուզիչ պահի լուսանկարը հարսնացուն տեղադրել է իր Instagram-ում։ «Ես ասացի «այո»։ Կյանքիս ամենալավ պահը։ Շատ եմ քեզ սիրում», - լուսանկարը մակագրել է աղջիկը։

Զույգի միջեւ սիրավեպը սկսվել է ապրիլի կեսերին։ Մարգարիտան եւ Միլոսը ծանոթացել են գիշերային ակումբում, որտեղ աղջիկը պարում էր։ Միլոսն այդ ակումբի համասեփականատերն է հանդիսանում։ Ճակատագրական հանդիպումից մի քանի շաբաթ անց աղջիկը պարուհուց դառնում է ակումբի միջոցառումների ղեկավարը։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE