Հայդի Քլումն առանց ներքնազգեստի ներկայացել է հեռուստածոուի եզրափակչին

12:17   26 մայիսի, 2019

45-ամյա մոդել Հայդի Քլումը հերթական անգամ համարձակ հագուստով ուրախացրել է երկրպագուներին։

Մոդելը «Գերմանական թոփ մոդել» շոուի եզրափակչի եթերի նկարահանումների համար ընտրել է էֆեկտիվ, կրակոտ հանդերձանք։

Շիկահեր գեղեցկուհին նկարահանման տաղավարում հայտնվել է թափանցիկ, սեւ, ժանյակավոր, խորը դեկոլտեով կոմբինիզոնով։ Այն զարդարված էր փքված եւ մեծ ժապավեններով։ Խորը դեկոլտեով հանդերձանքը ընդգծել է աստղի կազմվածքը, նրա առանց ներքնազգեստի լինելը, սակայն թաքցրել է որովայնը։

Շատ երկրպագուներ ենթադրում են, որ հղի է հինգերորդ անգամ։ Հայդին նշանված է Tokio Hotel խմբի կիթառահար՝ Թոմ Կաուլիտցեյի հետ, որը նրանից փոքր է 16 տարով։

Մոդելի հղիության մասին խոսակցությունները հայտնվել են դեռ մի քանի ամիս առաջ, սակայն բազմազավակ մայրիկը չի շտապում պաշտոնական հայտարարություն անել։

Աղբյուրը՝  DailyMail

Լուսանկարները՝ EPA, People Picture



© NEWS.am STYLE