Լիլիթ Հովհաննիսյանը՝ մարմինն ընգրկող հանդերձանքով

11:44   26 մայիսի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է  հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Երգչուհին, ով համերգային շքեղ ծրագրով շրջագայում է աշխարհով,  ներկայացել է բեմական շքեղ հանդերձանքով։ Նա կրում է մարմինն ընդգրկող, փայլուն, կաթնագույն կոմբինիզոն։ Կադրին կից երգչուհին կատարելէ հետեւյալ մեկնաբանությունը․ «Երեկվա համերգին Մարսելի իմ հանդիսատեսը փայլում էր։ Ինձ հաջողություն մաղթեք. այսօր բացառիկ օր է իմ կյանքում. մեկ օրում երկու մենահամերգ՝ ամեն մեկը երկու ու կես ժամ տևողությամբ, իսկ վաղը արդեն կերգեմ Ստրասբուրգում»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին շքեղ զգեստ էր կրում. վառ գույնի հագուստը դիմացի հատվածում բավական կարճ էր։ Լիլիթ Հովհաննիսյանն այն համադրել էր երկարաճիտ կոշիկների հետ։ Մեկնաբանություններում երգչուհին հայտնել էր օրերս կայանալիք իր համերգների մասին։ Երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել երգչուհուն, իսկ նրանից մեկը գրել էր. «Ինչպես միշտ, փայլում ես»։



© NEWS.am STYLE