Լիլուն ներկայացել է խորը դեկոլտեով շքեղ զգեստով

12:47   26 մայիսի, 2019

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Լիլուն իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որում միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացել  է շքեղ կերպարում։ Երգչուհին կրում է սեւ, խորը դեկոլտեով, երկարափեշ, փքված, երեկոյան զգեստ։ Կերպարն ամբողջացնում են բարձրակրունկները։ Հմայիչ կադրին կից երգչուհին կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին կիսվել էր ընտանեկան կադրով Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է. Լիլուն լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր փոքրիկ որդու հետ եւ ջերմ գրկել էր նրան։ Երգչուհին, ի դեպ, հենց նրա պատկերով վերնաշապիկ էր կրում։



© NEWS.am STYLE