«Անհարմար է նայելը»․ Օլգա Բուզովային քննադատել են գռեհիկ լուսանկարի համար

13:21   26 մայիսի, 2019

33-ամյա հաղորդավարուհի, դերասանու, երգչուհի Օլգա Բուզովան համերգային ծրագրով շրջագայում է Ռուսաստանի քաղաքներով։ Սոչիում երգչուհին ներկայացել է համարձակ կերպարում։

Իր Instagram-ում Բուզովան լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է բիկինիով եւ տարբեր դիրքերով։ Իսկ հրապարակմանը կից նա հումորային գրառում է կատարել։

«Ես փոքր կուրծ ունեմ եւ թմբլիկ ոտքեր, սակայն դա նշանակություն չունի, եթե ունեմ մեծ հոգի եւ մաքուր սիրտ», - գրել է արտիստուհին։

Հետեւորդները չեն կարողացել թաքցնել իրենց վերաբերմունքը։ Սադրիչ լուսանկարները նրանք տգեղ են համարել։ «Տգեղ լուսանկար։ Անհարմար է նայելը», «Ինչու՞ ես ցուցադրում բարեմասնություններդ», «Շատ վուլգար ու գռեհիկ է», - վրդովված գրել են նրանք։

Սակայն որոշ երկրպագուներ դրական մեկնաբանություններ են թողել կադրերին կից։ Նրանք նկատել են, որ Բուզովայի ոտքերը սլացիկ են, իսկ փոքր կուրծքը նրան ավելի  է երիտասարդացնում։



© NEWS.am STYLE