Աննա Դովլաթյանի եւ ամուսնու սիրառատ գրկախառնությունը

13:47   26 մայիսի, 2019

Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանն իր Instagram -ում բավականին ակտիվ է: Նրան հաճախ տեսում ենք նուրբ ու պայծառ կերպարներում, հմայիչ տեսանյութերում: Նրա միկրոբլոգի էջը բավականին նրբաճաշակ է «դասավորված». լուսանկարները հիմնականում նույն երանգներն ունեն ու գրեթե բոլորն էլ նրբությամբ են պարուրված:

Աննա Դովլաթյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներ-երկրպագուներին ներկայացրել է ամուսնու՝ Դավիթ Աղաջանյանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված է։ Սիրառատ կադրին կից Աննան մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում նա ապատկերված էր սիրելի ամուսնու՝ Դավիթ Աղաջանյանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ Նրանք կրում էին ոճային հագուստ։ Կադրերին կից Աննա որեւէ մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE