Տոպ, ջինսե տաբատ․ Ժաննա Բուտուլյանը՝ հմայիչ կերպարում

14:38   26 մայիսի, 2019

Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:

Դերասանուհին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Նա կրում է սեւ տոպ, մուգ երանգի ջինսե տաբատ։ Կերպարը համալրում են ամառային բարձրակրունկները։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում նա կրում էր սեւ-սպիտակ, համարձակ բացվածքով, երկարափեշ զգեստ։ Երիտասարդ դերասանուհու կերպարն ամբողջացնում էին մեծ, ոսկեգույն ականջօղերը։



© NEWS.am STYLE