Շուշան Երիցյանը խորը դեկոլտեով զգեստով կադր է հրապարակել

15:36   26 մայիսի, 2019

Դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանը միկրոբլոգի իր էջում գրեթե ամեն օր հրապարակում է տեսանյութեր եւ լուսանկարներ, որոնք նկարագրում են նրա առօրյան ու ժամանցը։ «Միսս ԱՊՀ 2017» տիտղոսակիրը գիտի՝ ինչպես ուրախացնել իր հետեւորդներին:

Շուշան Երիցյանն իր Instagram-ի Stories հավելվածում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր կադրեր է հրապարակել։ Մոդել-դերասանուհին  իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է խորը դեկոլտեով, բաց երկնագույն, գարնանային զգեստով։ Կարմրահեր գեղեցկուհին մեքենայի մեջ է։ Կադրն արված է հատուկ հավելվածի օգնությամբ։

Ավելի վաղ Շուշան Երիցյանն իր Instagram-ում լուսանկար եւ տեսանյութեր էր տեղադրել, որոնցում բացի իր հրապուրիչ տեսքից, ցուցադրել էր նաեւ հյուրանոցի շքեղ համարը, ուր կանգ էր առել։ Հրապարակումներին կից մոդելը գրել էր․ «Հայելին ռետրո ոճի է, սև հետքերն էլ դրանից են»:



© NEWS.am STYLE