Քենդալ Ջեններն ու Բելլա Հադիդը Մոնակոյում զվարճացել են նավի վրա

18:18   26 մայիսի, 2019

22-ամյա Բելլա Հադիդը եւ 23-ամյա Քենդալ Ջենները Կաննի կինոփառատոնից հետո իրենց հանգիստն են անցկացնում Մոնակոյում։

Աստղային ընկերուհիները մոդել Լուկա Սաբբատիի հետ լավ ժամանակ են անցկացնում Թոմմի Հիլֆիգերի զբոսանավում։

Մոդելներն ընկերական երեկույթի համար ընտրել են բավականին գեղեցիկ հագուստներ։ Քենդալը կրում է ոճային, փայլուն կոմբինիզոն,իսկ Բելլան դեղին, էլեգանտ, երկարափեշ, խորը դեկոլտեով զգեստ։

Աղջիկները լավ ժամանակ են անցկացրել, շամպայն են խմել, վայելել են գեղեցիկ տեսարանը։

 

Աղբյուրը՝ DailyMail

Լուսանկարները՝ EliotPress/MEG



© NEWS.am STYLE