Սոֆյա Պողոսյանի քնքուշ լուսանկարը

17:49   26 մայիսի, 2019

Դերասանուհի, մոդել, գեղեցկուհի Սոֆյա Պողոսյանը միկրոբլոգի իր էջում վերջերս բավականին ակտիվ է։ Նա կարողանում է իր հրապարակումների միջոցով հետեւորդների, երկրպագուների հետաքրքրության կենտրոնում լինել: Նրա հրապարակումները հիմնականում վերաբերում են իր ոճային փոփոխություններին, առօրյային, ժամանացին, հանգստին:

Սոֆյա Պողոսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իրհետեւորդ-երկրպագուներին ներկայացել է քնքուշ կերպարում։ Սոֆյան մեղմ շպարով է, կրում է ծաղկավոր ամառային զգեստ։ Հմայիչ կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Կադրին կից նա մեջբերել է Դոստոեւսկու խոսքերը․ «Ձեր հիշողությունը մի աղտոտեք վիրավորանքներով, այնտեղ կարող է տեղ չմնալ հիանալի պահերի համար»։

Հիշեցնենք՝ Սոֆյա Պողոսյանն ավելի վաղ ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Նա վառ դիմահարդարմամբ էր, կրում էր երեկոյան  զգեստ։ Լուսանկարին կից նա մեջբերել էր Օշոյի խոսքերը․ «Մի փնտրեք ավելի լավը, փնտրեք ձերը, քանի որ լավը միշտ էլ ձերը կդառնա, չէ որ քոնը միշտ լավագույնն է»։



© NEWS.am STYLE