«Եվրոպայի օրվա»-ն նվիրված տեղեկատվական ցուցահանդես Երեւանում (ֆոտո)

19:24   26 մայիսի, 2019

«Եվրոպայի օր 2019» տոնակատարությունների մեկամսյա շարքը մոտենում է ավարտին: Վերջին, ամփոփիչ միջոցառումները Երևանում տեղի են ունենում այսօր`մայիսի 26-ին:

Այս պահին Հյուսիսային պողոտայում Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդես է, որից հետո կկայանա բացօթյա համերգ Ազատության հրապարակում, որտեղ ելույթ կունենան Արամ MP3-ը,  իսպանացի հայտնի երգչուհի Լարա Թեյլորը և DJ Ocean-ը:

Այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարություններն անկացվում են «Ճանապարհ դեպի Եվրոպա» խորագրի ներքո: Միջոցառումներ տեղի են ունեցել Կապանում, Գյումրիում, Դիլիջանում, Եղեգնաձորում, Իջեւանում եւ Երեւանում: Տոնի շրջանակում Հայաստանում անցկացվել են տեղեկատվական, ժամանցային, սպորտային մրցույթներ եւ բացօթյա համերգներ:

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE