Սերգեյ Շնուրովը եւ Իվան Ուրգանտը` «Մանկական ձայնը» նախագծում սկանդալի մասին (վիդեո)

12:13   27 մայիսի, 2019

«Լենինգրադ» խմբի մենակատար Սերգեյ Շնուրովը մեկնաբանել է «Մանկական ձայնը» նախագծի վեցերորդ եթերաշրջանի հետ կապված իրավիճակը. նախագծի արդյունքները չեղարկվել էին, անցկացվել էր երկրորդ եզրափակիչը, հայտնում է «Амурская правда»-ն։

Ըստ երաժիշտի՝ նախագծի շուրջ բարձրացած սկանդալին «չափից շատ ուշադրություն է հատկացվում»։ «Երբ նորություններ եմ բացում, տեսնում եմ՝ մեկ ճիշտ են քվեարկել, մեկ՝ սխալ։ Մի փոքր էլ եւ արյուն կառնեն։ Ընկերներ, չի կարելի այդքան լուրջ։ Դա շոու է։ Հարկավոր է ավելի հանգիստ լինել, եւ ամեն ինչ հրաշալի կլինի»,- նշել է Շնուրը։

Երաժիշտը նաեւ նշել է, որ դեմ չէ նախագիծ վերադառնալ որպես մարզիչ, եթե կրկին հրավիրեն։

«Մանկական ձայնը» նախագծի երկրորդ եզրափակչի արդյունքները հասցրել է մեկնաբանել նաեւ հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը։ Նա հայտարարել է՝ կարծես հատուկ թողարկման ընթացքում բոլորից շատ անհանգստանում էին մասնակիցները։ «Մոսկվայում այսօր հնարավոր չէ գտնել մանկական «Վալիդոլ», մանկական տոնոմետր, մանկական կոնյակ»,- կատակել է հաղորդավարը։

Նա գնահատել է նաեւ կոմպոզիցիաների ընտրությունը, որոնք կատարել են մասնակիցները։ «Բոլոր երգերը ճիշտ էին ընտրված։ Ամեն դեպքում դա մանկական վոկալային մրցույթ է։ «Как молоды мы были», «Дорогие мои старики», «Мамины глаза», «Adagio»»,- թվել է հաղորդավարը։



© NEWS.am STYLE