Տաթեւ Սարգսյանի հմայիչ կերպարը

11:51   27 մայիսի, 2019

Դերասանուհին Տաթեւ Սարգսյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին վարդագույն զգեստ է կրում, որը համադրել է բարձրակրունկ կոշիկների հետ։ «Խորը գետերը լուռ են հոսում»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում նա վառ դիմահարդարում էր ընտրել, ընդգծված էին աչքերն ու շուրթերը։ «Պատահական հանդիպիր մեկին, առանց որի ժամանակը կմոլորվի ու առաջ չի գնա։ Ճանաչիր մեկին, առանց որի ապրելը քո ամենավատ երազը կլինի։ Մի օր պատահմամբ դիպիր մեկի ուսին ու ներողություն խնդրիր, հետո հասկացիր, որ նրա հետ ոչ ներողությու՜ն...ոչ նեղությու՜ն... Գտիր նրան, առանց որի արեւն այլեւս կդադարի ջերմացնել... արեւից ուժեղ, արեւից վառ, արեւից ջերմ ու այրող մեկին գտիր...»,- մեկնաբանություններում գրել էր նա։

Լուսանկարը՝ @avanesyan_photography 



© NEWS.am STYLE