Թիմաթին 18 տարի անց ներողություն է խնդրել Դեցլից

13:18   27 մայիսի, 2019

Ռուս հայտնի ռեփեր Թիմաթին ТНТ-ի «Երգեր» («Песни») շոուի մասնակցի հետ կատարել է Դեցլի «Мои слезы, моя печаль» երգը։ Ելույթի ընթացքում նա երաժիշտից ներողություն է խնդրել, որ բարդ պահին չի օգնել նրան։ «Ես այնքան էլ ընկեր չէի»,- նշել է նա։

«Телепрограмма»-ի տվյալներով՝ երգրի օգտագործման համար թույլտվություն ստանալու նպատակով Թիմաթին ստիպված է եղել բանակցություններ վարել Տոլմացկի ավագի հետ, որի հետ չէր շփվել գրեթե քսան տարի։ Հայտնի է, որ վաղ երիտասարդ տարիքում՝ կարիերայի արշալույսին, Թիմաթին եւ Դեցլն ընկերություն են արել, սակայն հետագայում նրանց ճանապարհները բաժանվել են։

Ելույթի ընթացքում Թիմաթին օգտագործել է Դեցլի հոլոգրամաները՝ ե՛ւ դեռահասության, ե՛ւ երիտասարդ տարիների։ Նա ներոսություն է խնդրել, որ ներկա չի եղել թաղմանը։

Նա նաեւ նշել է, որ վիճել է ընկերոջ հետ, հետո նրան չի աջակցել կյանքի բարդ շրջանում։ Ինչպես խոստովանել է Թիմաթին, իրեն լավը եւ հաջողակ է համարել, սակայն իրականում լավն է եղել Դեցլը, որը չ ի վազել կոմերցիոն հաջողությունների եւ հայտնիության ետեւից։

Դեցլը մահացել է փետրվարի 3-ին 35 տարեկան հասակում Իժնեւսկում մասնավոր երեկույթին ելույթ ունենալուց հետո։ Ռեփերը ելույթից հետո մտել է հանդերձասենյակ, ցավ զգացել դաստակների հատվածում, ապա գրանցվել է սրտի նոպա։



© NEWS.am STYLE