«Եվ թող ամբողջ աշխարհը սպասի». Մադոննա Հարությունյանի ջերմ լուսանկարը

13:45   27 մայիսի, 2019

Ոճաբան Մադոննա Հարությունյանը կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Մադոննան պատկերված է դստեր հետ։ Ոճային մայրիկը պուտավոր զգեստ է կրում, որը համադրել է լայնեզր գլխարկի եւ գեղեցիկ պայուսակի հետ։ Նրա դուստրը եւս պուտավոր զգեստ է կրում։ «Եվ թող ամբողջ աշխարհը սպասի»,- մեկնաբանություններում գրել է Մադոննա Հարությունյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Մադոննան մոխրագույն հագուստ էր կրում, որը համադրել էր արեւային ակնոցի հետ։ Նա արտահայտիչ դիմահարդարում էր ընտրել, իսկ մեկնաբանություններում մեջբերել էր «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում հաղթող ճանաչված Նիդերլանդների ներկայացուցչի երգից մի հատված ու հարցրել՝ արդյոք հետեւորդներին դո՞ւր է եկել երգը։



© NEWS.am STYLE