Մարինկա Խաչատրյանի գեղեցիկ լուսանկարները՝ Սեւանի թերակղզուց

14:49   27 մայիսի, 2019

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին, որն այս շրջանում հանդես է գալիս «Էլենի օրագիրը 2» սերիալում, բաց գույնի ջինսե տաբատ է կրում, որը համադրել է մուգ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել են սպորտային կոշիկները եւ արեւային ակնոցը։ Ըստ սոցիալական ցանցում կատարված նշման՝ լուսանկարն արվել է Սեւանի թերակղզում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհի Իննա Խոջամիրյանը համատեղ լուսանկար էր հրապարակել Հասմիկ Խոջյանի եւ Մարինկա Խաչատրյանի հետ։ Իննան սպիտակ զգեստ էր կրում եւ նուրբ դիմահարդարմամբ էր, Մարինկա Խաչատրյանը վառ վարդագույն վերնաշապիկ էր ընտրել, Հասմիկ Խոջյանը կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցով։



© NEWS.am STYLE