Էմմին՝ որդիների հետ

15:15   27 մայիսի, 2019

Երգչուհի Էմմին կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։

Երիտասարդ մայրիկը նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Էմմին կադրում պատկերված է որդիների հետ։ Ոճային մայրիկը սպորտային կերպար է ընտրել՝ ջինսե տաբատ, բաց գույնի պիջակ, սպորտային կոշիկներ եւ փոքրիկ պայուսակ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Էմմին ներկայացել էր քնքուշ կերպարում։ Երգուհին կրում էր սեւ զգեստ, ջինսե բաճկոն։ Կերպարն ամբողջացնում էր ոճային փոքրիկ պայուսակը։



© NEWS.am STYLE