Աննա Դովլաթյանի գարնանային լուսանկարը

16:15   27 մայիսի, 2019

Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Instagram-ի իր էջում հրապարակված լուսանկարում Աննան ջինսե տաբատ է կրում, որը համադրել է վառ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել են լայնեզր գլխարկը, սպորտային կոշիկներն եւ արեւային ակնոցը։ «Ողջույն»,- մեկնաբանություններոմ գրել է նա։

Հիշեցնենք՝ Աննան ավելի վաղ կիսվել էր ընտանեկան լուսանկարով։ Նա կադրերում պատկերված էր ամուսնու՝ Դավիթ Աղաջանյանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ Սիրառատ կադրին կից Աննան մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE