Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը եւ Սերենա Ուիլյամսը դստերը ծանոթացրել են Մեգան Մարքլի նորածին որդու հետ

17:15   27 մայիսի, 2019

Մեգան Մարքը եւ արքայազն Հարրին չեն շտապում նորածին որդու ծանոթացնել  բազմաթիվ ընկերների եւ ծանոթների հետ. բացառություն են միայն թագավորական ընտանիքի անդամները եւ մտերիմ ընկերները։ Այս անգամ Արչի Հարիսոնի հետ ծանոթացել է թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ընտանիքը։ The Daily Mail-ը հայտնում է, որ հանդիպումը տեղի է ունեցել նախորդ շաբաթ, նախքան մարզիկի՝ Roland Garros մրցաշարին ժամանելը։

Tennis superstar popped in to see baby Archie at Frogmore Cottage last week, making a flying visit before heading to Paris to compete in the French Open. Above: Serena even posted a picture of herself in a regal state room on Instagram before getting back to work yesterday

Սերենան Մեգանի եւ Հարրիի առանձնատանը եղել է ամուսնու՝ գործարար Ալեքսիս Օհանյանի եւ մեկամյա դստեր՝ Օլիմպիայի հետ։

Картинки по запросу serena williams alexis olympia ohanian jr

Մեգան Մարքլն ու Սերենա Ուիլյամսն ընկերական հարաբերություններ ունեն արդեն մի քանի տարի։ Թենիսիստուհին համացանցում պաշտպանել է Սասեքսի դքսուհուն։ Նա օգտատերերին խնդրել էր դադարել վիրավորել արքայազն Հարրիի կնոջը։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE