«Երբ ընտանիքիցդ հեռու հյուրախաղի ես, իսկ նրանք անակնկալ գալիս են քեզ մոտ...». Անահիտ Կիրակոսյան

17:45   27 մայիսի, 2019

Հումորային նախագծերից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով, որն արվել է Արցախում։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված է ընտանիքի անդամների հետ։ «Երբ ընտանիքիցդ հեռու հյուրախաղի ես, իսկ նրանք անակնկալ գալիս են քեզ մոտ...»,- մեկնաբանություններում գրել է Անահիտը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Անահիտն էլեգանտ զգեստ էր կրում։ Կերպարն ամբողջացնում էր արտահայտիչ դիմահարդարումը, որն ընդգծել էր Անահիտի գեղեցկությունը։ Օգտատերերը բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել դերասանուհուն, իսկ նրանցից մեկը գրել էր. «Գեղեցիկ ու էլեգանտ»։



© NEWS.am STYLE