«Միայն նրանք, ովքեր աբսուրդային քայլեր են անում, կարող են հասնել անհնարինին». Ռիփիի գրավիչ լուսանկարը

19:45   27 մայիսի, 2019

Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին, որը հաճախ է ներկայանում համարձակ ֆոտոշարքերով, ներկայացրել է իր նոր կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին սպորտային հագուստ է կրում։ Կերպարն ամբողջացնում է մեղմ դիմահարդարումը։ Մեկնաբանություններում Ռիփին մեջբերել է Ալբերտ Էյնշտեյնի խոսքերը. «Միայն նրանք, ովքեր աբսուրդային քայլեր են անում, կարող են հասնել անհնարինին»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Ռիփին ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Նա կրում էր ուլտրակարճ, ժանյակավոր, դեղին գույնի զգեստ, որով էլ ընդգծել էր սլացիկ կազմվածքը։ Երգչուհին մեղմ դիմահարդարմամբ էր։ Ջերմ կադրերին կից Ռիփին կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «Արեւոտ»։



© NEWS.am STYLE