«Մանկական ձայն»-ի հատուկ թողարկումը հեռուստադիտողների շրջանում ակնկալվող աժիոտաժը չի առաջացրել

22:12   27 մայիսի, 2019

«Մանկական ձայնը» նախագծի հատուկ թողարկման հեռուստադիտողների թիվը եզրափակչի համեմատությամբ նվազել է գրեթե 300 հազարով, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով Mediascope հետազոտական կազմակերպության մամուլի ծառայությունը։

Картинки по запросу спецвыпуск голос

«Ապրիլի 26-ին «Մանկական ձայնը» եզրափակչի լսարանը կազմել է 3 մլն 218 հազար 300 մարդ։ Մարդկանց միջին թիվը, որոնք դիտել են հեռուստահաղորդումը (ընտրված թիրախային լսարանի շրջանակներում) կազմել է 4,6 տոկոս, մարդկանց միջին քանակը, որոնք դիտել են հեռուստահադորդումը (արտահայտված տոկոսներով ամբողջ հեռուստալսարանից)՝ 18.7 տոկոս»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նախագծի հատուկ թողարկումը դիտել է 2 մլն 921 հազար 800  մարդ։ Դա 296,5 հազարով պակաս է եզրափակչի դիտողների թվից։ Մարդկանց միջին թիվը, որոնք դիտել են հեռուստահաղորդումը (ընտրված թիրախային լսարանի շրջանակներում) կազմել է 4,2 տոկոս, մարդկանց միջին քանակը, որոնք դիտել են հեռուստահադորդումը (արտահայտված տոկոսներով ամբողջ հեռուստալսարանից)՝ 16.4 տոկոս։

 «Մանկական ձայնը» նախագծի վեցերորդ եթերաշրջանի հատուկ թողարկումը ցուցադրվել է մայիսի 24-ի երեկոյան։ Առաջին ալիքը եզրափակչի արդյունքները վերանայելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ անկախ հետաքննությունը քվեարկության ընթացքում կեղծարարություն է հայտնաբերել։  Group-IB-ի (ընկերությունը մասնագիտացած է տեղեկատվական անվտանգության ոլորտում) տվյալների համաձայն՝ ձայների ավտոմատ ավելացում է տեղի ունեցել ի օգուտ երգչուհի Ալսուի դստեր՝ Միկելա Աբրամովայի, որը ապրիլի 24-ի քվեարկության ընթացքում հաղթող էր ճանաչվել։



© NEWS.am STYLE