Ահա՝ ինչպես է հարկավոր պատրաստվել հարսանիքին. 49-ամյա Լոպեսը ցուցադրել է իդեալական պրեսը

10:11   28 մայիսի, 2019

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ջենիֆեր Լոպեսը պատրաստվում էր ֆիլմի նկարահանմանը, որում մերկապարուհու կերպար է մարմնավորելու։ Թվում էր՝ 49-ամյա երգչուհին եւ դերասանուհին հրաշալի մարզավիճակում է, սակայն, ինչպես ասում են, կատարելությունը սահմաններ չունի։ Առավել եւս, որ շրջագայությունները մոտ են։

Դերասանուհին երկրպագուների հետ կիսվել է լուսանկարով, որն արվել է մարզասրահում. սպիտակ տոպ, վարդագույն լեգինսներ եւ իդեալական պրես։ «Մարզվում եմ փորձերից առաջ։ Շրջագայության ժամանակը գրեթե եկել է»,- պարզաբանել է Լոպեսը։

Լոպեսը բազմաթիվ անգամներ հավաստիացրել է, որ նախքան բեմ բարձրանալը գերադասում է երկար մարզվել՝ երկրպագուներին տպավորելու համար։ Այդպես էլ կա։ Նրանք արդեն իսկ տպավորված են, իսկ ի՞նչ կլինի, երբ նա բեմ դուրս գա։

Լոպեսը նիհարելու համար եւս մեկ պատճառ ունի. շուտով նա կամուսնանա բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ։ Չնայած վերջինիս դավաճանությունների մասին լուրերին՝ աստղը գերասադում է հավատալ սիրելիին։ Ջենիֆերը կարծում է, որ իրենք համապատասխանում են միմյանց։  



© NEWS.am STYLE