Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը չի ցանկացել, որ իր մասին պատմող «Ռոքեթմեն» կենսագրական ֆիլմից հանեն սեքսի եւ թմրամիջոցների օգտագործման տեսարանները։ Այդ մասին նա հայտնել է The Guardian-ի լրագրողներին։
Նրա խոսքով՝ որոշ ստուդիաներ առաջարկել են ֆիլմից հանել դաժան տեսարանները՝ այն 13 տարեկան հեռուստադիտողների համար համապատասխանեցնելու համար։ «Բայց ես չեմ ապրել կյանքով, որին կարելի է հատկացնել13+ վարկանիշը։ Ես չէի ցանկացա, որ ֆիլմը լի լինի թմրամիջոցներով եւ սեքսի տեսարաններով, բայց բոլորը գիտեն, որ 70-ականներին եւ 80-ականներին ինձ մոտ շատ է եղել եւ՛ նա, ե՛ւ նա։ Առանձնակի իմաստ չկար ֆիլմ նկարահանելու, որում ես համերգից հետո հանգիստ վերադառնում եմ հյուրանոցային համար մի բաժակ կաթով եւ Աստվածաշնչով»,- պարզաբանել է արտիստը։
Էլթոն Ջոնը հավելել է, որ առաջարկվել է նաեւ ֆիլմից հանել ֆանտաստիկայի էլեմենտները՝ այն առավել ուղիղ եւ կենսագրական դարձնելու համար։ Երգիչը չի համաձայնել, քանի որ մանուկ հասակում երկար ժամանակ է անցկացրել սեփական մտքերում, այդ պատճառով երբ հաջողության է հասել, չի կարողացել հավատալ դրա իրականությանը։ «Երբ դա տեղի ունեցավ, աշխատեց հրթիռի նման։ «Ռոքեթմեն»-ում դրվագ կա, ուր ես Լոս Անջելեսում՝ Troubadour ակումբի բեմում, նվագում եմ, իսկ իմ շրջապատում ամեն ինչ, այդ թվում ես, սկսում է թռչել։ Եթե անկեղծ, հենց այդպիսի զգացողություն է եղել»,- խոստովանել է երաժիշտը։
Լուսանկարները՝ Getty Images